Զինծառայության սահմանափակումների վերաբերյալ ձեռնարկը ՊՆ-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակին չի տրամադրի

pn

Այսօր՝ 2018 թ. հուլիսի 12-ին, ՀՀ Վարչական դատարանը մերժեց Պաշտպանության նախարարության դեմ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայցը:

Հիշեցնենք՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջել է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների և զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը:

Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել էր տրամադրել տեղեկատվությունը՝ այն համարելով պետական գաղտնիք: 2017 թ. հուլիսի 20-ին կայացած դատական նիստի ընթացքում ՊՆ ներկայացուցիչը հայտարարեց, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաև arlis.am համակարգում, սակայն հետագայում պարզ դարձավ, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունը ձեռնարկը arlis.am համակարգում չի հրապարակել: Այլ մանրամասներ կներկայացնենք վճիռն ստանալուց հետո:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Դիտվել է՝