Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

120718AnvtangKhorhrd

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: 

Քննարկվել են անվտանգությանն առնչվող խնդիրների շուրջ հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտվել է՝