Ո՞վ է երևանցիների նախընտրելի քաղաքապետի թեկնածուն

avagani

Երևանի ավագանու անդամներն այսօր հավաքվել էին արտահերթ նիստի: Օրակարգի միակ հարցը քաղաքապետի ընտրության օրը որոշելն էր: ՀՀԿ-ում շտապում են: Առաջարկը՝ հուլիսի 16-ին ընտրություն անելն է: «Ելք» խմբակցության անդամները պնդում են՝ օգոստոսի 8-ն ավելի հարմար է:

Բանն այն է, որ եթե հուլիսի 16-ին ավագանու անդամները քաղաքապետ չընտրեն, ապա Երևանի ավագանու լիազորությունները պետք է դադարեցվեն, և մեկամսյա ժամկետում պետք է կազմակերպվեն նոր ընտրություններ: «Ելք»-ը գտնում է, որ ոչ երևանցիները, ոչ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ չեն շուտափույթ ընտրությունների:

Ավագանու խմբակցություններից ոչ «Ելքը», ոչ ՀՀԿ-ն դեռևս թեկնածուների մասին չեն խոսում: Միայն «Երկիր Ծիրանին» հայտարարեց՝ թեկնածու ունեն՝ Զարուհի Փոստանջյանն է: Մենք փորձեցինք պարզել՝ ով է երևանցիների նախընտրած թեկնածուն:

Դիտվել է՝