«Հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ. այդ ինչ որ տեսավ Ալիևը, համոզված եմ՝ ինքը սթրեսի մեջ կլինի»

stepan grigoryan

ՆԱՏՕ-ի գագաթաժողովին ներկա էին ոչ միայն Հայաստանի վարչապետն ու արտգործնախարարը, այլև Ադրբեջանի ներկայացուցիչները, իսկ այս հանդիպումներին Հայաստանի ներկայությունը հստակ ազդակ էր Ադրբեջանի համար, որ մեր երկրի դեմ պատերազմելն իր համար մահ կնշանակի:

Բրյուսելում տիրող մթնոլորտից ու եղած հայտարարություններից նման եզրահանգման է եկել ՀՀ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծության կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

«Առանցքում» հաղորդման շրջանակներում նա խոսել է ինչպես այս, այնպես էլ Ռուսաստանի կողմից Հայաստանի հանդեպ վստահության ավելացման մասին ու կարևորել՝ սա ոչ թե կվնասի Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին, այլ ընդհակառակը՝ Ռուսաստանը կտեսնի, որ գործ ունի հստակ դիրքորոշում ունեցող երկրի հետ, որը պահպանում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի ու ԵՄ հետ, սակայն ոչ մի քայլ չի անում ռազմական քաղաքականության ոլորտում:

Դիտվել է՝