Հայաստանի պատվիրակության նկատմամբ վերաբերմունքը ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումների ժամանակ ընդգծված դրական էր

image

Մասնակցելով հուլիսի 11-12-ն ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովին՝ Հայաստանը միանգամից այց է կատարում և՛ ՆԱՏՕ, և՛ ԵՄ. հայ քաղաքագետների համոզմունքն է, 11 հանդիպումների մեծ մասը ԵՄ հետ է: Որքանո՞վ  այս այցը նոր հիմքերի վրա կդնի ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունները, որքանո՞վ կխորացնի կապը ՀՀ-ԵՄ միջև, այսօր այս մասին քննարկում է ծավալվել «Հոդված 3» ակումբում, որին մասնակցել են «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը, նախկին փոխարտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծման կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նրանք համոզված են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տարբեր երկրների վերաբերմունքն ընդգծված դրական էր, իսկ  վարչապետի այցը գագաթաժողովին անհրաժեշտ էր, արդյունավետ և որևէ կերպ չվնասող Ռուսաստանի հետ մեր երկրի հարաբերություններին: Իսկ մտահոգությունները, որ արտահայտել էր ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ խոսելով հռչակագրում տեղ գտած տարածաշրջանի խաղաղության վերաբերյալ արտահայտությանը, նրանց կարծիքով, ընդհանրապես մտահոգիչ չէ, և արտահայտությունը, որ տարածաշրջանում պետք է պահպանվի խաղաղության, տարածքային ամբողջականության սկզբունքը, եղել է նաև նախորդ գագաթաժողովների հռչակագրերում, որոնց մասնակցել էր նաև Սերժ Սարգսյանը:

Դիտվել է՝