«Ինչքան էլ Քոչարյանն ուզենա սրա-նրա վրա գցի էդ մեղքը, միևնույն է, երբեք չի համոզելու». Ա. Բախշյան

anahit baxshyan

«Առանց Ռոբերտ Քոչարյանի թույլտվության կամ հրամանի էնտեղ որևէ մեկը չէր կարող շարժվել»,- այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բաշխյանն՝ անդրադառնալով հանրապետության երկրորդ նախագահի հարցազրույցին, որտեղ նա ասում էր, որ ըստ գործող Սահմանադրության՝ գործադիր իշխանությունն էր ապահովում պաշտպանության և անվտանգության ոլորտում քաղաքականության իրականացումը, իսկ պաշտպանության նախարարի որոշումները նախագահի կողմից հաստատում չէին պահանջում:

«Քոչարյանը պետք է լավ իմանա՝ մենք իրեն ուղնուծուծով գիտենք. իր չարության աստիճանը, էնպես որ, ինչքան էլ ուզում է սրա-նրա վրա գցի էդ մեղքը, միևնույն է, երբեք չի համոզելու: Որևէ դատարան, որևէ դատավոր չի համարձակվի էդ մեղքը նրանից վերցնել նրան տալ: Նա էլ կպատժվի, բայց գլխավորը Ռոբերտ Քոչարյանն է»,- ասաց Ա. Բախշյանը:

Դիտվել է՝