Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին

_T010910

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բրյուսելի գեղարվեստի և պատմության թագավորական թանգարան: Այստեղ նրան դիմավորել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:

Վերջինս ողջույնի խոսքով դիմել է ՆԱՏՕ-ի դաշնակից և գործընկեր պետությունների ու կառավարությունների ղեկավարներին, որից հետո տեղի է ունեցել արարողակարգային լուսանկարահանում:

Այնուհետև վարչապետ Փաշինյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի գործընկեր պետությունների պատվիրակությունների ղեկավարների պատվին տրված ընթրիքին: 

_T010602 _T010910 _T010932 _T010967

Դիտվել է՝