«Ռոբերտ Քոչարյանն անգերազանցելի է մնում իր ցինիկությամբ». Արթուր Սաքունց

saquncc

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն անդրադարձել է 2008թ. մարտյան ողբերգական դեպքերի բացահայտմանը, խոսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին:

Նա կարծում է, որ այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը փորձ արեց խուսափել պատասխանատվությունից: «Մի կողմից մեղքը գցում է Միքայել Հարությունյանի վրա, մյուս կողմից՝ փորձելով Միքայել Հարությունյանի կողմից արձակված հրամանը նույնպես հիմնավորել»:

Հիշեցնենք, անդրադառնալով 0038 հրամանին՝ Ռոբերտ Քոչարյանը նշել էր.

«Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել:

Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել և չեն բախվել ցուցարարներին»:

Արթուր Սաքունցը նշում է. «Ռոբերտ Քոչարյանն անգերազանցելի է մնում իր ցինիկությամբ: Կամ ինքը պետք է ընդունի, որ գիտի բոլոր կրակոցների հասցեատերերին, հետևաբար, ամեն մի սպանվածի սպանության հանգամանքներին տիրապետում է»:

Դիտվել է՝