ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին հավանություն է տվել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը

817875

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատը հավանություն է տվել Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրին: Այդ մասին տեղեկացվում է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանատան միկրոբլոգում:

Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դունկանը բարձր է գնահատել Հայաստանում ընթացող բարեփոխումները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համաձայնագիրը: Խորհրդարանի անդամներ Սթիվ Փաունդը և Խալիդ Մահմուդը կողմ են հանդես եկել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերություններին: Վավերացման հաջորդ փուլը փաստաթղթի քննարկումն է Լորդերի պալատում:

Դիտվել է՝