Ինքնուրույն եկել, ներկայացել է. օրվա լրահոսը՝ համառոտ

timthumb

- Քաղաքականությունը եկամտաբեր չէ: Գալուստ Սահակյանն էլ կուզենար 4 մլն դոլար արժողությամբ առանձնատուն ունենալ: Տարոն Մարգարյանն ունի: Բայց Սահակյանը վստահ է՝ Տարոնն այն մարդը չէ, որ պետք է կոռուպցիայով զբաղվեր:

- Ինքնուրույն եկել, ներկայացել է: Հուլիսի 6-ից հետախուզվող Արտեմ Պետրոսյանը մեղադրվում է ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ինչպես նաև թմրամիջոցներ, հոգեմետ նյութեր ձեռք բերելու, փոխադրելու շրջանառելու մեջ: Պետրոսյանը Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկի թիկնապահն է:

- ՀՀԿ-ն կներկայացնի՞ Երեւանի քաղաքապետի թեկնածու: ՀՀԿ-ականները սկսել են լակոնիկ լինել: «Չենք քննարկել»,-պատասխանել է Վահրամ Բաղդասարյանը:

- Պավլիկ Մանուկյանը դժգոհ է դատավարության ընթացքից: «Մենք հանցագործներ չենք, մենք կանխամտածված գնացել ենք երկիրը, իշխանությունը ետ բերելու ժողովրդին: Բայց այսօր էս դանդաղ ընթացքը, մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի»:

 – «Սասնա ծռերից» Մխիթար Ավետիսյանի խափանման միջոց կալանավորումը փոխվեց, նա դատարանի դահլիճից ազատ արձակվեց:

- «Ես չեմ եկել հեղափոխություն անելու»: Սամվել Բաբայանը Ստեփանակերտում գրասենյակ է բացում:

-«Մնացականյանի եւ Մամեդյարովի հանդիպումից դրական տեղաշարժ ակնկալելու համար նախադրյալներ չկան»: Հոռետեսը Շավարշ Քոչարյանն է: «Կարևորը՝ թույլ չտալն է, որ վերսկսվեն ռազմական գործողությունները»:

 -Խուզարկություններ «Գազպրոմ Արմենիա»-ի գազալցակայաններում: Այդ ընկերությունները 2016-2018 թվականների ընթացքում ցույց են տվել պակաս իրացված գազի ծավալներ, արդյունքում շուրջ 740 մլն դրամի չափով հարկ չի վճարվել:

-Մանրամասները դեռ հայտնի չեն: Ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Մարտունու զինվորական կոմիսարին:

-Մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտում կատարած անձանց նկատմամբ համաներում է հայտարարել: 150 հազար քաղաքացու զիջվելու է 13,7 մլրդ դրամ:

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝