ՀՀԿ-ն դեռ չի քննարկել Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցը

vahram baxdasaryan

«Մենք նման քննարկում չենք ունեցել, համբերեք, կքննարկենք, դրա մասին լրացուցիչ ձեզ կհայտնենք»,- հուլիսի 11-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին, թե ինչը կարող է խոչընդոտել ՀՀԿ-ի՝ թեկնածու չառաջադրելուն, խմբակցության ղեկավարն ասաց. «Կշարժվենք օրենքով, ո՞վ է ասում, որ հայտարարում ենք՝ առաջադրում ենք կամ չենք առաջադրում։ Չենք քննարկել»:

Իսկ այն դիտարկմանը, թե ինչ իմաստ ունի թեկնածու առաջադրելն այն պարագայում, երբ հանրության համակրանքը «Քաղաքացիական պայմանագրի» կողմն է, Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանիում մեծամասնությո՞ւն ունի»:

Դիտվել է՝