Իրադրությունն առաջնագծում. հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 240 կրակոց

zinvor

Ապրիլի 16-ին և լույս 17-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 15 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 240 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

www_infografika_AM_17.58f4642560b46

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Դիտվել է՝