Պայծառ տոնի մութ կողմերը. օրվա լրահոսը՝ համառոտ

Vova-Gasparyan

- Գնում ենք գործնական առաջարկներով. վաղը Բրյուսելում Զոհրաբ Մնացականյանը հանդիպելու է Էլմար Մամեդյարովի հետ։

- Պայծառ տոնի մութ կողմերը։ Վլադիմիր Գասպարյանի եղբոր կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքի նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն։ Վլադիմիր Գասպարյանը չի միջամտի, որևէ մեկը չի խուսափի պատասխանատվությունից, ասել է Վալերիյ Օսիպյանը։

 -Հրաժարականը Տարոնին կփրկի՞։ «Ելքում» վստահ են՝ իրավական հարցերին իրավական գնահատական են տալու։

 -«Գտանք գողացված տրանսֆորմատոր՝ մեծ արժողությամբ, խոսքը միլիոնների մասին է»։ Դավիթ Սանասարյանը խոստանում է՝ նոր բացահայտումները դեռ առջևում են:

-Կառավարությունը չի բավարարի Սերժ Սարգսյանի այս ցանկությունը: Անտուն նախկին նախագահն աչք է դրել Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տան վրա:

-Ո՞րն է նման առատաձեռնության պատճառը։ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 5 մլն դրամ է հատկացրել «Սասնա ծռերին»:

 -«Զվարթնոց» եւ «Կոպենհագեն» օդանավակայանների համեմատական-թեզը հաստատ պետք կգա նոր աշխատանքում։ Քաղավիացիայի կոմիտեի 30-ամյա նոր նախագահ Տաթևիկ Ռեւազյանին անակնկալի է բերել իր նշանակումը։

-Սասուն Միքաելյանի որդին չէ։ Հրազդանը համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար ունի՝ Լիլիթ Ստեփանյանը։

-Հանգամանքները պարզվում են։ Տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել վարչապետի նստավայրի մոտ։ 

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝