Հրաժարականը չի կարող չարաշահումները կոծկելու պատճառ դառնալ. Էդմոն Մարուքյան

edmon maruqyan

«Երկրում իշխանափոխություն է եղել, մի թիմը գնացել է, մեկ ուրիշ թիմ եկել է իշխանության: Ոչ միայն Տարոն Մարգարյանը, այլև բազմաթիվ տեղերում բազմաթիվ մարդիկ հրաժարականներ են տալիս: Կարծում եմ՝ Տարոն Մարգարյանն այդ տրամաբանության մեջ հրաժարական է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականին՝ ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա դիտարկմամբ՝ հրաժարականը չի կարող չարաշահումները կոծկելու պատճառ դառնալ: «Չարաշահումներով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Այնտեղ, որտեղ եղել են չարաշահումներ, պետք է համապատասխան ընթացք լինի և իրավական գնահատական»,- ասաց նա:

Էդ. Մարուքյանը նաև տեղեկացրեց, որ «Ելք» դաշինքում քաղաքապետի սեփական թեկնածուի վերաբերյալ քննարկում չի եղել:    

Դիտվել է՝