Տարկետում տրամադրող հանձնաժողովի աշխատանքից դժգոհ երիտասարդները կհանդիպեն Դավիթ Սանասարյանի հետ

36978816_996299610539423_1663792887915085824_n

Ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի մի խումբ դիմորդների, ովքեր պնդում են, որ ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հանձնաժողովի հարցազրույցներն անցկացվել են խախտումներով, այսօր կրկին ընդունել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Վերջինս լսել է երիտասարդներին հուզող հարցերը, տեղեկացել հարցազրույցների ժամանակ նրանց արձանագրած խախտումների մանրամասների մասին: Նա հայտնել է, որ եիտասարդների դժգոհությունները կներկայացնի վարչապետին:

Ավելի ուշ բողոքող երիտասարդներին տեղեկացրել են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել են խնդրի մանրամասները, եւ նա հայտնել է, որ դրանով զբաղվելու է պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ով պետք է ընդունի եւ լսի երիտասարդներին:

ԿԳ նախարարն ավելի վաղ խորհուրդ էր տվել երիտասարդներին՝ դիմել դատարան:

Հիշեցնենք, որ 2018թ.-ի հունիսի 22-ին եւ 23-ին տեղի էին ունեցել ՀՀ ԿԳՆ կողմից հաստատված հանձնաժողովի հարցազրույցները: Ասպիրանտուրայի եւ մագիստրատուրայի մի խումբ դիմորդներ դժգոհություն են հայտնել, որ հանձնաժողովի գործունեության ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ թերություններ եւ խախտումներ: Նրանք նաեւ դիմում-նամակ են հասցեագրել ՀՀ վարչապետին, ՀՀ նախագահին եւ Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով իրենց հարցին հրատապ լուծում տալ, քանի որ հանձնաժողովի անդամների կողմից ակնհայտորեն կանխակալ եւ սուբյեկտիվ վերաբերմունք է դրսեւորվել:

Դիտվել է՝