«Ազգ-բանակ» հայեցակարգը և դրա քարոզչությունը

tv

 «Իրազեկ քաղաքացիների միավորումը»  2016 թվականի հոկտեմբերից 2018 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում է իրականացրել՝ ուսումանսիրելով «ազգ-բանակ» հայեցակարգի քարոզչության եղանակները։ Մշտադիտարկման ամփոփիչ զեկույցը ներկայացնում է հայեցակարգի ներդրման պատմությունը, դրա շրջանակում իրականացված օրենսդրական փոփոխությունները։

Զեկույցում առանձին անդրադարձ է կատարված գործիքներին, որոնք կիրառվել են հայեցակարգի քարոզչության նպատակով, ինչպես նաև դրույթներին, որոնք ներկայացվել են հասարակությանը՝ քարոզչության շրջանակում։ Ուսումասիրությունն իրականացվել է մեդիայում, մասնավորապես հեռուստատեսությունում և սոցիալական ցանցերում։

Զեկույցում ամփոփված են նաև կրթական հաստատություններում ռազմականացմանն ուղղված քարոզչության նպատակով իրականացված միջոցառումները։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Դիտվել է՝