«ԱԱԾ-ն ազգային պատկերասրահում ստուգումներ չի իրականացրել». ԱԱԾ մամուլի խոսնակ

azgayin-patkerasrah-634x445

Օրերս տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ Հայաստանի ազգային պատկերասրահում ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացրել: Նշվում էր, թե իրավապահներին հետաքրքրել են մասնավորապես մի քանի նախարարություններ, ինչպես նաև արտերկիր «գործուղված» մի շարք կտավների ճակատագրերը, ֆոնդում հնարավոր կեղծումները, անգամ   ասվում էր, թե թանկարժեք մի շարք կտավներ բնօրինակ չեն:

Լուրի իսկությունը ճշտելու համար ԳԱԼԱ-ն զրուցեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանի հետ: Վերջինս նշեց, որ ստուգումների մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ի դեպ, նույն պնդումն էր արել ազգային պատկերասրահի ղեկավարությունը՝ հանդես գալով հայտարարությամբ:  

«Վերջին օրերի աղմկահարույց դեպքերի, մասնավորապես հայտնաբերված գրաֆիկական և գեղանկարչական աշխատանքների հետ կապված՝ Հայաստանի ազգային պատկերասրահը տեղեկացնում է, որ դրանք որևէ առնչություն չունեն թանգարանի հավաքածուում պահվող ցուցանմուշների հետ։ Խնդրում ենք զերծ մնալ անհիմն, չճշտված ու թյուր տեղեկություններ տարածելուց»,- ասված է հայտարարության մեջ:

Դիտվել է՝