«Սերժ Սարգսյանին էլ կհասնի». օրվա լրահոսը՝ համառոտ

mhm0123166

-Քոչարյանը պատրաստ է: ՀՔԾ-ի հարցերին կպատասխանի, ասենք, գրավոր, կամ հեռախոսով, կամ․․․, բայց հուլիսի 25-ից շուտ չի գա։

-Ոչ թե ես եմ որոշում, այլ՝ փաստերը. Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանին ստուգելու մասին:  «Ցանկացած հետաքննություն կհասնի Սերժ Սարգսյանին, կհասնի, եթե պետք լինի, տուն կհասնի, ամեն տեղ էլ կհասնի»:

-Ազգովի ճանապարհեցինք բանակ։ Վարչապետի որդին զորակոչվեց։  Ինչու՞ էր վրդովվել Դավիթ Տոնոյանը: «Մի քանի օրից իմ որդին էլ է զորակոչվելու։ Այսպիսի ուշադրություն չի լինելու։ Ես դա թույլ չեմ տալու»:

-«Եղել եմ խոստմանս ու ծրագրերիս հավատարիմ»։ Բազմամիլիոնանոց ունեցվածքի բացահայտումից հետո լինել-չլինելու հարցի պատասխանը տրված է: Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց։

- «Հիմնադրամը կհաղթահարի այս փորձությունը եւ դրանից դուրս կգա նորացված»: Նախագահ Սարգսյանին հրաժարականի դիմում է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը ։

- Օրն ու վայրն արդեն հայտնի է: Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն հուլիսի 11-ին  Բրյուսելում։

-Ո՞րն էր ինքնասպանության պատճառը։ «Գազի Կոլյայի» ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ։

 

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝