Զինվորներին անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու համար կան անհրաժեշտ պայմաններ. Ռազմաբժշկական վարչության պետ

gayanee

Առողջական խնդիրներ ունեցող զինվորների համար կան համապատասխան բոլոր պայմանները նրանց բուժումը պատշաճ կերպով իրականացնելու համար, այսօր ԶՈՒ կենտրոնական հավաքակայանում հայտարարել է ՊՆ ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Գայանե Հովհաննիսյանը: Նա վստահեցրել է, որ բուժման կարիք ունեցող ցանկացած զինվոր, եթե նույնիսկ նա դիրքերում է գտնվում, յոթօրյա ժամկետում տեղափոխվում է հոսպիտալ, որից հետո անհրաժեշտության դեպքում նեղ մասնագիտական օգնություն է ցուցաբերվում: Նա վստահեցնում է, որ զորամասերում ոչ թե միևնույն դեղամիջոցներն են տալիս, այլ պատշաճ բուժում ստանում:

Նա անդրադարձել է նաև զինծառայության անցնելու նպատակով բուժզննություն անցնելու կարգի փոփոխությանը, որով հիվանդությունների ցանկի փոփոխություն է տեղի ունեցել: Արդյո՞ք դա նշանակում է, որ այսուհետ չեն լինի դեպքեր, երբ որոշ հիվանդություններ ունեցող պատանիներ, ովքեր իրականում ծառայության պիտանի չեն, սակայն մեկնում են ծառայության, այսուհետ համապատասխան բուժզննումից և անհրաժեշտության դեպքում բուժումից հետո կուղարկվեն ծառայության. Գայանե Հովհաննիսյանը դրական պատասխան է տվել:

Դիտվել է՝