«Բոլոր աշխատակիցները զգուշացված են, երկրորդ նախազգուշացում չի լինելու». Մ. Թանդիլյան

mane tandilyan

«Չարաշահումների հետ կապված գործերը բազմաթիվ են ու անվերջ: Եվ մենք իրավապահների հետ համախոհություն ունենք: Յուրաքանչյուր դիմում, որ գալիս է մեզ, ես ասել եմ, որ ինձ այլեւս չհարցնեն, պատրաստեն նամակը, որը մակագրում ենք եւ ուղարկում համապատասխան իրավապահ մարմնին: Բոլոր աշխատակիցները զգուշացված են, երկրորդ նախազգուշացում չի լինելու, չարաշահում բացահայտելու դեպքում, դա լինելու է ավարտը»: Այս մասին «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակում հայտարարել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով համակարգում առկա չարաշահումներին եւ դրանց դեմ տարվող պայքարին:

Նա անդրադարձել է նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգին, հաշմանդամության կարգի տրամադրմանը, զբաղվածության ապահովմանը, սոցիալական ապահովության մեխանիզմների ստեղծմանը եւ երեխաների իրավունքներին վերաբերող խնդիրներին:

Դիտվել է՝