Բնապահպանության նախարարն ընդունել է Հայաստան ժամանած Հայնրիխ Բյոլ հիմնադրամի պատվիրակությանը

1 (1)

Բնապահպանության նախարարն հուլիսի 7-ին ընդունել է Հայաստան ժամանած Հայնրիխ Բյոլ հիմնադրամի պատվիրակությանը՝ նախագահ Էլեն Յուբերշերի գլխավորությամբ։ Պատվիրակության կազմում են եղել նաև Հիմնադրամի Արևելյան Եվրոպայի բաժնի ղեկավար Վալտեր Կաուֆմանը,  Հարավային Կողվկասի ղեկավար Նինո Լեժովան և հայաստանյան ծրագրերի համակարգող Օլյա Ազատյանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը

Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը բարձր է գնահատել Հայաստանում Հիմնադրամի ծավալած գործունեությունը։ Հյուրերի խնդրանքով նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրել է  այն ծրագրերը, որոնք առաջնահերթ իրականացվում են բնապահպանական գերատեսչության կողմից։  Անդրադարձ է կատարվել ջրային ռեսուրսների  և անտառային ոլորտի կառավարման հարցերին, ինչպես նաև բնապահպանական մոնիթորինգի համակարգի կատարելագործման, թույլտվությունների, լիցենզիաների, համաձայնությունների տրամադրման առցանց համակարգի ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին։

Կողմերն անդրադարձել են նաև կանաչ էկոնոմիկային և էկոկրթությանը վերաբերող հարցերի։

Էլեն Յուբերշերը ներկայացրել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի կողմից առաջիկայում Հայաստանում իրականացվելիք աշխատանքները։

Դիտվել է՝