Հարստացել են ապօրինի, հետախուզվում են. օրվա լրահոսը

18335_Levon_Sargsyan_M

Աստծո գործերն անքննելի են: Ի՞նչ Հայաստան էր ուզում կառուցել ՀՀ նախագահը: 7 տարվա մանդատ ունեցող Արմեն Սարգսյանն ասաց. «Ճիշտ նույն Հայաստանն եմ տեսել, բայց այդ Հայաստանը մենք 7 տարվա մեջ կկառուցեինք, պարզվեց՝ կառուցեցինք 7 օրում»: Նրա պաշտոն ստանձնելուց 7 օր անց Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց:

-ՍերԺ Սարգսյանի եղբայրների բազմամիլիոնանոց չհայտարարագրված ունեցվածքը: Հարստացել են ապօրինի: Մեղադրվում են ու հետախուզվում Լյովա Սարգսյանն ու նրա դուստրը՝ Անին:

-Հետախուզում դեռ չեն հայտարարել: Քոչարյանի իրավական թիմի ղեկավարը ՀՔԾ-ի ծանուցումը պատշաճ կարգով ստացել է ու պատասխանել. «Քոչարյանը Եվրոպայում է, մինչեւ հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ»:

-Հայաստանի ունեզուրկ նախարարները: Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի հայտարարագրում գրեթե ոչինչ չկա: Նախարարի պաշտոնը ստանձնելու պահին նա որևէ ունեցվածք չի ունեցել: Հայտարարագրել է միայն 4 հազար 500 եվրո դրամական միջոց, այլ եկամուտներ, այսինքն՝ աշխատավարձ չի ունեցել:

-Որեւէ զինվորական իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու. Նիկոլ Փաշինյանը շտապ իր մոտ է կանչել ՀՀ ռազմական տեսուչի տեղակալ, գեներալ Միքայել Արզումանյանին: Բակո Սահակյանի հրաժարականը պահանջող «Արցախյան զարթոնք» նախաձեռնող խումբը հայտարարել էր՝ իրենց աջակցում է նաեւ գեներալ Արզումանյանը։

- ՀԱՊԿ -ում մտահոգված են: Գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնաբանել է հայ-նախիջեւանյան սահմանի իրավիճակը: Իրադարձությունների զարգացման դինամիկան չպետք է բերի իրավիճակի լարման:

-Ավելի քան 1500 կրակոց՝ 7 օրում: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 155 անգամ:

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝