Հացի փոխարեն՝ տեսարաններ. «Տեսեք՝ էսինչին բռնեցինք, տեսեք՝ էնինչին բռնեցինք…»

armen badalyan

«Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, նոր կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի և խնդիրների մասին: Նա գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի մատնանշում նպատակները, ինչն անորոշություն է առաջացնում:

«Ո՞րն է Հայաստանի զարգացման վեկտորը: Ի վերջո, ինչպիսի՞ Հայաստան են ուզում տեսնել այս իշխանությունները՝ 5, 10, 15 տարի հետո»,- նշում է Բադալյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է «տեսարաններ ապահովելու գործողություն»:

«Հացին սկսում են գերակշռել տեսարանները, որովհետև չեն կարողանում Հայաստանի ապագան ցույց տալ և փոխարենը սկսում են ցույլ տալ տեսարան. տեսեք՝ էսինչին բռնեցինք, տեսեք՝ էնինչին բռնեցինք»:

Դիտվել է՝