Մարտի մեկի գործ. Հարցաքննել նաեւ Ս. Սարգսյանին, իսկ Ռ. Քոչարյանին հարցաքննել որպես կասկածյալ

sedaa

Արյունալի Մարտի մեկից 10 տարի անց իրավապահների նոր բացահայտման մասին ԳԱԼԱ-ն զրուցել է փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ, ով Մարտի մեկից հետո ձեւավորված փաստահավաք խմբի անդամ էր: Սեդա Սաֆարյանը ՀՀ նախկին ՊՆ-ին լսել է դեռ 10 տարի առաջ ԱԺ-ում:

«Երբ լսեցինք Միքայել Հարությունյանին եւ հասկացանք, որ բանակն իսկապես ներքաշված է եղել,  մեզ այն ժամանակ հայտնի դարձավ համապատասխան հրամանի գոյությունը»,-ասում է տիկին Սաֆարյանը:

Հիմա Միքայել Հարությունյանը Հայաստանում չէ, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված.

«Միքայել Հարությունյանը  դեռ այն ժամանակ շատ հուզված էր, ինքն իրեն անընդհատ մենախոսում ու ասում էր՝ Վրաստանում էի, ես ինչո՞ւ եկա: Ասում էր, ինչո՞ւ եկա եւ այս պատմության մեջ ընկա: Ինքը հասկանում էր, որ փակուղի են տանում  այն պատճառաբանությունները, որ փորձել են իբրեւ թե Սահմնադրական կարգ հաստատելու համար բանակին ներքաշել գործողությունների մեջ»:

Սեդա Սաֆարյանի համար տարօրինակ է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանին որոշել են հարցաքննել վկայի կարգավիճակով: Ըստ նրա՝ գործի լիակատար բացահայտման համար պետք է հարցաքննության կանչել նաեւ Սերժ Սարգսյանին:

Դիտվել է՝