Ս. Պապիկյանը Մոսկվայում կմասնակցի ՀՀ սահմանամերձ համայնքների հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին

IMG_2020

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 7-ին  երկօրյա աշխատանքային այցով կմեկնի ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, որտեղ կմասնակցի Ռուսաստանի հայերի միության կողմից կազմակերպված  ՀՀ սահմանամերձ համայնքների զարգացման ու ամրապնդման հիմնախնդիրների լուծմանը նվիրված գործարար համաժողովին։

Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում են  ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Տիգրան Արզումանյանը, ՄԱԶԾ  «Ինտեգրված աջակցություն գյուղական զարգացմանը համայնքների դիմակայունության ամրապնդում» ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանը և այլ պաշտոնատար անձինք։

Դիտվել է՝