Երբ ժողովուրդն այլևս լսելու ցանկություն չունի. օրվա լրահոսը

c11ab30eef6be401428f596be8c9c2d0

- Գարեգին Բ-ի հրաժարականի պահանջով ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատուն՝ պահանջելով ցույց տալ Սուրբ Գեղարդը: Նրանց պնդմամբ՝ այն վաճառվել է։ Արշակ Սրբազանն ասել է, որ Գեղարդը չի վաճառվել, այլ նրա մի մասը կտրվել և նվիրվել է ռուս քաղաքապետի:

-Երբ ժողովուրդն այլևս լսելու ցանկություն չունի։ «Ես վաղաժամկետ վայր եմ դնում իմ լիազորությունները»: Հրաժարական է տվել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

-Երեւան սիթի՝ 7,2 մլրդ, «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության չարաշահումներ՝ 3,3 մլրդ, գյուղատնտեսության ոլորտում չարաշահումներ՝ 1,4 մլրդ, «Սպայկա»՝ 2 մլրդ։ 21 մլրդ դրամի 58 բացահայտում՝ 2 ամսում։ Բյուջետային մուտքերն աճում են։ Աճը գրանցվել է ոչ այնքան հարկերի հավաքագրման, որքան ձեռնարկված հակակոռուպցիոն գործողությունների հաշվին։

-Մի ամբողջ ժողովուրդ «համազգային ղումարի» մեջ։ Ով էլ խոսեր։ ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝արգելել բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը՝ ներառյալ դրանց ինտերնետ ծառայությունները:

 -Օրը դեռ հայտնի չէ, բայց հանդիպում լինելու է։ Հանդիպելու են ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները։

 – Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը չօգնեց: Բնապահպաններն ու «Լիդիան»-ի աշխատակիցներն ընդհանուր հայտարարի չեկան։

- Սերժ Սարգսյանը եւ նրա ընտանիքի անդամներից որեւէ մեկը չի փորձել կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ։

-Տարբեր են տեսքով, արտադրության վայրի նշագրումով, գրանցման սերիական համարով։ Կասկածելի ծագման «Ավելոքս» և «Պուրոքսան» դեղերը մեզ մոտ հայտնվել են անօրինական ճանապարհով:

Դիտվել է՝