Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Սայմոն Մըքդոնալդին

32507

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության մշտական քարտուղար եւ դիվանագիտական ծառայության ղեկավար Սայմոն Մըքդոնալդին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է Մըքդոնալդի այցը Հայաստան՝ նշելով, որ բարձր մակարդակի փոխայցելությունները նպաստում են երկու երկրների միջև երկխոսության ընդլայնմանը:

Բրիտանացի բարձրաստիճան դիվանագետը գովեստով է արտահայտվել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների, դրանց խաղաղ, Սահմանադրության շրջանակում հանգուցալուծման եւ այդ գործում Հանրապետության նախագահի դերի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-բրիտանական համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Նրանք համակարծիք են եղել, որ կան գործակցության մեծ ներուժ եւ բազմաթիվ ուղղություններ, որտեղ հնարավոր է առավել շոշափելի արդյունքների հասնել: 32506 32505

Դիտվել է՝