Հատուցման ժամը. օրվա իրադարձությունների լրահոսը

sashik sargsyan

-Հատուցման ժամը՝ 11 տարի անց։ Վերսկսվել է 2007 թվականի ապրիլին Երեւանի բնակիչ Դավիթ Սիմոնյանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Նրան սպանելու փորձի մեջ կասկածվում է Սաշիկ Սարգսյանի որդին ՝Հայկը։

-Մարտիրոս Սարյանի 280.000 դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները՝ 28 հազար դոլարի ու խաղատուն բացելու խոստման դիմաց։ Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդու՝ Նարեկի նկատմամբ մեղադրանքն այսքանով չի սահմանափակվում․ թմրանյութ, զենք, թանկարժեք իրերի, գումարի հափշտակում։ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

-Քչով բավարարվողը շատին կհասնի՞, Արմեն Սարգսյանը դժգոհ չէ Սահմանադրությամբ իրեն ընձեռված սակավաթիվ լիազորություններից:

-Գեներալ Մանվելին ԵԿՄ-ում փոխարինող են գտել։ «Ինձ համար մեծ պատիվ է այս պաշտոնում առաջադրվելը: Ես իրավունք չունեմ չհամաձայնվելու»։ Արամ Սարգսյանի թեկնածությունն առաջադրվել է ԵԿՄ վարչության նախագահի պաշտոնում։

-Լեգիտիմության ֆենոմենը։ Գորիսցի երեխան խաղալիք թղթադրամներ է տվել Փաշինյանին՝ բյուջեն լցնելու ու հարցերը լուծելու համար։

-Փաշինյանը դժգոհ է․ «Մաքսայինի պաշտոնյաներն իրենց հայաթներում սենց բոչկաներ են դնո՞ւմ, իրենց հյուրերին այսպես են դիմավորո՞ւմ, մաքսայինը հնարավորություն չունի՞ 10 հատ նորմալ աղբաման շարի»։ Մեղրիի մաքսակետը հիասթափեցրել է երկրի թիվ 1 պաշտոնյային։

-Շեքսպիրյան հերոսին տանջող ցավը Տարոնին էլ է պատել։ «Լինել, թե չլինել, այս է խնդիրը»։ Քաղաքապետը չի կողմնորոշվում՝ հրաժարվել պաշտոնից, թե՝ ոչ։

-Հայաստանյան դեղատներում վաճառվող կասկածելի ծագման «Ավելոքս» եւ «Պուրոքսան» դեղերը նախատեսված են թուրքական շուկայի համար: «Պուրոքսանի» ներդիրն ամբողջությամբ ադրբեջաներեն է՝ հաստատված Ադրբեջանի կողմից 2014 թվականին: Այդպիսի   դեղամիջոցը չէր կարող օրինական ճանապարհով մուտք գործած լինել Հայաստան:

Քրիստինա Հովհաննիսյան

Դիտվել է՝