«Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում վերադարձված միջոցների մի մասը կհատկացվի սուբվենցիաներին». Ն.Փաշինյան

default

Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Այս մասին Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։ Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ»,- ասաց նա՝ նկատելով, որ բոլոր հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով:

Հիշեցնենք, որ այսօր սկսվել է Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Նա հանդիպել է Սիսիանի, Գորիսի բնակիչների հետ:

Դիտվել է՝