«Ալիևի համար խիստ վտանգավոր է լայնածավալ պատերազմը»

ara papyan

Ալիևը հասկանում է, որ լայնածավալ պատերազմ կարող է սկսել, սակայն ինչով դա կավարտվի՝ անկանխատեսելի է: «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը հայ-ադրբեջանական շփման գծում լայնածավալ պատերազմական գործողություններ չի կանխատեսում:

«Նախ մեծ տերություններն այս հարցում շահագրգռված չեն, ապա նաև Ալիևին պետք է՝ կերակրել սեփական ժողովրդին մասնակի հաջողություններով: Եթե մենք նկատում ենք, Նախիջևանի շրջանում ավելի շատ քարոզչություն է, քան իրականություն: Այսինքն, չունենալով մեծ հաջողություն, Ալիևը իր ժողովրդին կերակրում է իր կողմից ներկայացվող հաջողություններով. տեսեք՝ մենք 800 հա ազատագրեցինք, 8000 հա, 11 հազար և այսպես՝ քայլ առ քայլ գնալու ենք»,- ասաց Արա Պապյանը:

Ըստ քաղաքագետի՝ բանն այն է, որ Ադրբեջանի ժողովուրդը հարց է տալիս, թե ուր են գնում միլիարդներն ու հարցը երբ կլուծվի: «Այս առումով նրանք անգամ սեփական տարածքի վրա տեղաշարժը կներկայացնեն որպես մեծ հաջողություն: Սակայն Ալիևի համար խիստ վտանգավոր է լայնածավալ պատերազմը»:

Դիտվել է՝