Ի՞նչ էր փնտրում ԱԱԾ-ն. օրվա իրադարձությունների ամփոփումը

13035047

-Ի՞նչ էր փնտրում ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի տանը։ Սարգսյաններին պատկանող թանկարժեք ավտոմեքենաներ,Նարեկ Սարգսյան անվանական վերելակ, զենքեր եւ այլն: Ըստ տեղեկությունների՝ այն ինչ փնտրում են, հենց Նարեկի՝ Ալեքսանդր Սարգսյանի որդու հետ է կապված։ Նա արդեն հասցրել է լքել երկիրը։ Վերջինիս հայրն ու եղբայրը բերման են ենթարկվել:

- Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում կհայտարարվի՞, թե՝ ոչ։ Հայտնի չէ նաև, թե մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննության ծանուցագիրը նրան հասե՞լ է։

-Նույն գործով որպես վկա հարցաքննվել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Նախաքննության գաղտնիքները չեն հրապարակվում։

- Հետախուզում արդեն հայտարարվել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Նա երկրից հեռացել էր մինչ մեղադրյալի կարգավիճակ ստանալը։

-Մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին`բռնության գործադրմամբ, դրա գործադրման սպառնալիքով ինքնիրավչության համար։

- «Սասնա ծռեր» խմբի անդամ Էդուարդ Գրիգորյանը ևս արդեն ազատության մեջ է: Նրա նկատմամբ խափանման միջոցը փոխվել է պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի ու Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ:

-Ի՞նչ է սպասվում Գագիկ Ծառուկյանին: Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը չի հավատում, որ Օլիմպավանում 50-ամյա քաղաքացին վնասվածքները ստացել է ընկնելու արդյունքում։ Քաղաքացին ինքն է առաջին օրը ցուցմունք տվել՝ նշելով, որ իրեն ծեծել են Ծառուկյանն ու նրա օգնականը։

-«Ծառուկյան» խմբակցությունը խնդիրներ կունենա՞ գալիք ընտրություններում։ ԱԺ խմբակցությունները քննարկել են Ընտրական օրենսգրքի դրույթները։ Պատգամավորները դեմ են, որ բարեգործական հիմնադրամների ներգրավմամբ կուսակցությունները մասնակցեն ընտրություններին։

-Որ ավելի լավ երկրում ապրեն նրանք։ Հուլիսի 3-ին Երեւանում ծնվել է 88 երեխա՝ 48 տղա եւ 40 աղջիկ:

Քրիստինե Հովհաննիսյան

Դիտվել է՝