Քննարկվել են հայ-եգիպտական կապերի հետագա զարգացմանն ուղղված հարցեր

_TM_1655

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիին:

Վարչապետը բարձր է գնահատել հայ-եգիպտական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում փոխգործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է առևտրատնտեսական կապերի ամրապնդմամբ, հայկական շուկայում եգիտական կապիտալի ընդլայնմամբ: Գործադիրի ղեկավարը շեշտել է, որ կառավարությունը երաշխավորում է օրենքի դաշտում գործունեություն ծավալող յուրաքանչյուր ներդրումային ծրագրի անվտանգությունը և կարևորում արտաքին ներդրումների ծավալների ավելացումը:

Դեսպան Մաաթին անդրադարձել է հայ-եգիպտական բազմադարյա կապերին և համոզմունք հայտնել, որ դրանք կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացման անհրաժեշտությունն ու հայ-եգիպտական օրակարգային հարցերի քննարկումը՝ դրանք արդյունավետ լուծելու և համատեղ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: 

Վարչապետ Փաշինյանն իր ողջուններն է փոխանցել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիին:  

 _TM_1599 _TM_1636 _TM_1655

Դիտվել է՝