ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին

n_3.thumb

Հուլիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը: Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարարը դեսպանին տեղեկացրել է նախիջևանյան ուղղությամբ օպերատիվ իրավիճակի և վերջին օրերի զարգացումների մասին՝ անդրադառնալով դրանց հնարավոր հետևանքներին:

Իր հերթին դեսպան Կասպիչիկը Դավիթ Տոնոյանին իրազեկել է բանակցային գործընթացում առաջիկա օրակարգային խնդիրների վերաբերյալ:

Կարծիքներ են փոխանակվել նաև տարածաշրջանային հնարավոր զարգացումների շուրջ:N (2)

 

Դիտվել է՝