Նիկոլ Փաշինյանը պետք է մտածի նաև քաղաքական դաշտը կայացնելու մասին

makeyan

«Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է մտածի, որ քաղաքական դաշտը կայանա: Այդ դաշտն ավերված է, և այսօրվա իրավիճակն էլ թույլ չի տալիս, որ այն կայանա»: ԳԱԼԱ-ի հետ զրույցում վերլուծելով առկա քաղաքական իրավիճակը և խոսելով սպասվող արտահերթ ընտրություններից՝ նման գնահատականներ է հնչեցնում «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը:

Ըստ Մակեյանի՝ քաղաքական դաշտը կայացնելու համար իշխանությունները պետք է հավելյալ քայլեր կատարեն: Օրինակ, ըստ Մակեյանի, պետք է հանել ԱԺ անցողիկ համարվող տոկոսները, ինչը հնարավորություն կտա լուսանցքում հայտնված ուժերին հայտնվել խորհրդարանում:

«Այն ուժերը, որոնք սպասարկել են Սերժ Սարգսյանին, նրանք կայացել են, որոնք չեն սպասարկել, նրանք սնանկացել են: Հիմա մենք սնանկացել ենք: Մեզ պետք է հնարավորություն տան գործելու: Մենք ևս դեմ ենք եղել ռեժիմին: Հիմա իրավիճակ է փոխվել: Մենք հիմա ընդդիմություն չենք այլևս այսօրվա իշխանություններին, բայց իշխանություն էլ չենք: Մենք ի՞նչ ենք այս դեպքում»:

 

Դիտվել է՝