«Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում». ՀՀ վարչապետ

nikol-pashinyan-5-640x400

«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ոչ թե նվազեցնելու, այլ ավելացնելու են սփյուռքի վստահությունը Հայաստանի հանդեպ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ապացուցում ենք և ապացուցելու ենք, որ չենք հանդուրժի չարաշահման որևէ դրսևորում»,- գրել է վարչապետը՝ կից ներկայացնելով նաև մայիսի 25-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում իր ելույթի տեսագրությունը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն Արա Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն էր տարածել: Ըստ ԱԱԾ-ի՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը, տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրամական միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:

Դիտվել է՝