Ոչինչ գաղտնի չի՞ մնալու. օրվա իրադարձությունների լրահոսը

1409310288_robert-s.-kocharyan-08.05.2005

-Ոչինչ գաղտնի չի՞ մնալու։ Նոր բացահայտումներ ու զարգացումներ Մարտի 1-ի գործով, Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հարցաքննության. նրան ծանուցագիր է ուղարկվել: Կներգրավվի՞ նախկին նախագահը գործում և ի՞նչ կարգավիճակում։

-Որտե՞ղ է Միքայել Հարությունյանը։ Այսօր ՀՔԾ-ն Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին։ Մեղադրանքը՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալում: Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել:

-Կրծքավանդակի խոռոչում օդի առկայություն, 9-րդ կողոսկրի կոտրվածք, ենթամաշկային էմֆիզեմա: «Օլիմպավան»-ում 50-ամյա քաղաքացու նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվում է Էդուարդ Բաբայանը, ով Գագիկ Ծառուկյանի օգնականն է:

-Ծառուկյանը մասնակցել է քաղաքացու նկատմամբ կիրառվող բռնությանը, քննչականը գործն ուղարկել է ՀՔԾ։

-Միլիոններ՝ առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելու համար: Ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը։ Արա Վարդանյանը խոստովանել է։

-Ի՞նչ են փնտրում ՊԵԿ-ն ու ոստիկանները․ խուզարկություն ամենախոշոր բեռնափոխադրող ընկերությունում՝ «Սպայկայում»։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

- Աշխատանքից հանգստացողները՝ Ստեփանծմինդա-Լարս անցակետում կուտակումների պատճառ։ Տրանսպորտի նախարարությունը պարզաբանում է՝ զբոսաշրջային հոսքը կտրուկ աճել է, իսկ սահմանային անցակետի թողունակությունն էլի առաջվանն է։

Քրիստինա Հովհաննիսյան

Դիտվել է՝