«Առանցքում». նոր բացահայտումների եւ ձերբակալությունների մասին

jannna

Այսօր Հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր մարտի 1-ի գործով նոր բացահայտման մասին: Ըստ այդմ՝ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է սահմանադրական կարգը:

Սա այսօրվա միակ ներքաղաքական զարգացումը չէր, ակտիվ գործում էր նաև ՊԵԿ-ը, որը ստուգումներ էր իրականացնում «Սպայկա» ընկերությունում՝ հավանական չարաշահումներ բացահայտելու նպատակով:

Իսկ Քննչական կոմիտեն ձերբակալել է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետ Էդուարդ Բաբայանին: Այս զարգացումների վերաբերյալ «Առանցքում» հաղորդման շրջանակում իր գնահատականն է տվել «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ժաննա Ալեքսանյանը:

Դիտվել է՝