Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը

image

Քիչ առաջ Նաիրի բժշկական կենտրոնում մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը:

Նա տառապում էր ծանր հիվանդությամբ եւ գտնվում էր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։  

Նադեժդա Սարգսյանը քանդակագործ Դավիթ Բեջանյանի կինն է, երգչուհի Էմմիի մայրը։

1978-87 թ.թ.-ին եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-92 թ.թ.-ին՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար: 2003 թ.-ից Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրենն է։

1995 -99 թ.թ.-ին եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: 2008-2009թ.թ.-ին եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր:

Դիտվել է՝