«Հեղափոխությունից հետո Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվել է». Լևոն Շիրինյան

untitled_12_1.thumb

Հեղափոխությունից հետո Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը փոխվել է, և մեր ռազմավարությունն Ադրբեջանի հետ հարաբերության մեջ կանխարգելիչ է, ինչը դրական է: Այս մասին հուլիսի 2-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը: 

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ թավշյա հեղափոխությունը Հայաստանի շահերից է բխել, և Ռուսաստանի համար սա մահացու է, քանի որ բոլորը հարգում են Հայաստանին, ինչն առաջացնում է ռազմավարական դաշնակցի նախանձը: 

«Ռուսը պետք է իմանա, որ մենք մեր հայրենիքը կպաշտպանենք, և ես կարծում եմ, որ Ռուսաստանը դասեր կքաղի և մեզ հետ գործընկերային հարաբերությունների կգա: Ներկայումս իրավիճակը փոխված է, և շանտաժի չենք ենթարկվի: Ներկայումս մեր ժողովրդի տրամադրությունը բոլորովին ուրիշ է, սպայական դաշտի տրամադրությունը բոլորովին այլ է, և սա ինձ հույս է տալիս ասելու, որ ավելի բարվոք վիճակում ենք և դադարում ենք նահանջելուց: Պետք է շարժվել առաջ, մենք աշխարհում համակիրներ ունենք, իսկ ով համակիր չէ, դա իրենց գործն է: Եթե Արցախյան հերոսամարտի ժամանակ, երբ մերոնք կոշիկ չունեին, սնունդն էլ տանից էինք տանում, հաղթել ենք, ապա հիմա առավել ևս կհաղթենք և կհասնենք մինչև Քուր-Արաքս»,- ասել է Լևոն Շիրինյանը:

Նկատենք, որ նա նշել է, որ սեպտեմբերին նոր Ազգային ժողով պետք է ունենանք, և անթույլատրելի է ձգձգման պրոցեսը:

Դիտվել է՝