Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

36802_b

Հուլիսի 1-ին, ժամը 14։41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:57-ին, մարվել՝ 15:05-ին: Այրվել են «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահն՝ ամբողջությամբ, շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Դիտվել է՝