
Այսօր՝ հուլիսի 1-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Զանգակատուն գյուղի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքներում հրդեհ է բռնկվել, ու հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ոչ միայն հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, այլ նաև զինվորներ։ SHAMSHYAN.com-ի փոխանցմամբ, մինչ հրշեջները, քաղաքացիներն ու զինվորները պայքարում են կրակի տարածման դեմ, հակառակորդի կողմից կրակոցներ են արձակվել հրդեհաշիջման աշխատանքները կատարողների ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: