ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հրաժարական չի տա

dataxaz

ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստից հետո ՀՀ գլխավոր դատախազը պատասխանել է  լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, ապա հավելել է.

«Թերություններ կան բոլորիս աշխատանքներում: Մենք ամեն օր մեր աշխատանքը ավելի կատարելագործելու, ավելի զարգացնելու անհրաժեշտություն ունենք: Անչափ կարևոր է՝ նկատենք մեր սխալները, մեր թերությունները և դրանց ուղղման ուղղությամբ ձեռնարկել գործուն քայլեր: Կարծում եմ՝ դուք ականատեսն եք դրա և դա խիստ շարունակական բովանդակություն ա ունենալու»:

 Դավթյանը հավելել է, որ ինքը ոգեւորված է հանրության պատրաստակամության ու աջակցության առումով: Իրենց աշխատանքում կարևորում է այդ հանգամանքը:  

«Մեր աշխատանքի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային աջակցությունից»,- նշել է գլխավոր դատախազը:

 

Դիտվել է՝