«Բոլորը հավասար են օրենքի առաջ». Նիկոլ Փաշինյանը՝ նախկին նախագահների մասին

36522943_2083275685080998_8625821496184406016_n

ՀՀ դատախազության աշխատողի օրվան և Դատախազության համակարգի 100-ամյակին նվիրված դատախազության կոլեգիայի ընդլայնված հանդիսավոր նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե մոտավոր ինչ ժամկետներում սպասել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ասել է, որ արդեն իսկ հայտարարվել է, որ մոտ մեկ տարվա ընթացքում:

 «Կոնկրետ ժամկետը կախված է նաև քաղաքական իրավիճակից և որոշակի տեխնիկական հարցերից: Ինչ վերաբերվում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձևաչափին, հիմա քննարկումներ են գնում, որոշում դեռևս չկա»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հարցադրմանը, թե բացահայտումները կհասնե՞ն ՀՀ նախկին նախագահներին, Փաշինյանը ասել է.

«Մենք ասել ենք, որ բոլորը հավասար են օրենքի առաջ: Կապ չունի, թե հետաքննությունը ում կհանգեցնի: Դրանից վերաբերմունքը պետք է չփոխվի»:

Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարցրեցին, թե՞ 2016-ի հուլիսին զոհված ոստիկանների հարազատները իր հետ հանդիպման ժամանակ ի՞նչ մտահոգություններ են հայտնել:

«Տարբեր կարգի մտահոգություններ կային: Դրանցից մեկն այն էր, թե արդյոք արդարադատություն կիրականացվի, թե՞ կիրականացվի քաղաքական դատավարություն և կկայացվեն քաղաքական որոշումներ: Բնականաբար, մեր հավաստիացումն այն էր, որ պետք է իրականացվի արդարադատություն»:

Դիտվել է՝