«Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամը շարունակում է բարեգործական նախաձեռնություններով հանդես գալ Արցախում

89155 (1)

Օրերս հերթական բարեգործական նախաձեռնությամբ Պաշտպանության բանակում էին «Հայ վիրավոր հերոսներ» հիմնադրամի ներկայացուցիչները:

Վերջիններս առաքելություն են ստանձնել Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զորամասերը համալրել ՆԱՏՕ-ի բժշկական չափորոշիչներին համապատասխան բժշկական պարագաներով, որոնք անհրաժեշտ են առաջին բուժօգնության համար:

2016-ի ապրիլյան պատերազմից հետո սկիզբ դրված այս նախաձեռնությունը կազմակերպիչները Պաշտպանության բանակի մասով նախատեսում են ավարտին հասցնել արդեն մինչև ընթացիկ տարվա ավարտը:

Նշենք, որ տրամադրված բժշկական պարագաները բավականին մեծ արդյունավետությամբ արդեն իսկ կիրառվում են Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների կողմից:

artsakhpress.am

Դիտվել է՝