«Նուբարաշեն» և «Արմավիր» ՔԿՀ պետերն ազատվել են պաշտոնից

18315_QKH_M

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Սերոբ Հարությունյանն ու «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանը իր հրամանով ազատվել են պաշտոններից:

«Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Սերոբ Ռազմիկի Հարությունյանն իմ՝ N 298-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 300-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդուարդ Մյասնիկի Գրիգորյանին:

Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Տիգրան Նավասարդյանն իմ՝ N 299-Ա հրամանով ազատվել է քրեակատարողական ծառայությունից և N 301-Ա հրամանով նույն հիմնարկի պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է նույն հիմնարկի պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Խաչիկ Սիմոնի Հարությունյանին»,- գրել է արդարադատության նախարարը:

Դիտվել է՝