Ազատ արձակվեց Սասնա ծռերից Աշոտ Պետրոսյանը

c6e2d4be2e1da111f2cae83c142c669f

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորքի նստավայրի դատավոր Արտուշ Գաբրիելյանի կայացրած որոշմամբ ազատ արձակվեց «Սասնա ծռեր» խմբի անդամ գեղանկարիչ Աշոտ Պետրոսյանը: Փոխվեց նրա խափանման միջոց կալանքը՝ 500 հազար դրամ գրավի դիմաց։ Դատարանից դուրս գալուց հետո նա ասաց, որ ասելիք շատ ունի, սակայն կխոսի միայն այն ժամանակ, երբ ազատ կարձակվեն խմբի բոլոր անդամները:

Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):

Ավելի վաղ դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ կալանքից ազատ էր արձակվել նաև «Սասնա ծռեր» զինված խմբի գործով ամբաստանյալներից Վարդգես Գևորգյանը:

Դիտվել է՝