Ինչո՞ւ էին ԱԺ խմբակցությունները կողմ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն

image

Ցանկացած ոք, ով զինվորից խլել է իր բաժին հացը, պետք է պատասխանատվության ենթարկվի օրենքի առաջ, այսպիսին է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանի դիրքորոշումը, ով ԱԺ-ում հայտարարեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին:

ՀՀԿ-ն կողմ քվեարկելու որոշումը կայացրեց փակ դռների հետևում, որից հետո խմբակցության քարտուղար Վահրամ Բաղդասարյանը դժգոհությամբ ներկայացրեց իրենց դիրքորոշումը: Կողմ քվեարկելու որոշում կայացնելով՝ արդյո՞ք ՀՀԿ-ն չի փորձում սահմանազատել իրեն Մանվել Գրիգորյանից և խուսափել պատասխանատվությունից, հարցին հանրապետական պատգամավորները բացասական են պատասխանում՝ վերահաստատելով, որ իրենք պատասխանատվություն չեն կրում:

Մանվել Գրիգորյանը երեկ հայտարարել էր, որ պատրաստվում է վերականգնել իր անունը, սրան ԱԺ պատգամավորներից գրեթե ոչ ոք չի հավատում, բայց նաև հաշվի առնելով անմեղության կանխավարկածը՝ կարծում են, որ իրենք իրենց գործողություններով պետք է նպաստեն, որ նախաքննական մարմինն առանց խոչընդոտների իրականացնի իր գործողությունները, իսկ գեներալն էլ, եթե ունի նման հնարավորություն, իր վերջո բացատրի, թե զինվորի բաժինն ինչու էր հայտնվել իր ամառանոցների պահեստարանում:

Դիտվել է՝