Սասնա Ծռերից Արթուր Մելքոնյանի նկատմամբ փոխվեց խափանման միջոցը, նա ազատ արձակվեց

sasna crer dat

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Արթուր Մելքոնյանն այսօր դատարանի որոշմամբ կալանքից ազատ արձակվեց։

Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրությունը, որով էլ փոխարինվեց խափանման միջոց կալանքը:

Այս միջնորդությունը ներկայացրել էր Մելքոնյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, իսկ մեղադրող դատախազը չէր առարկել:

Արթուր Մելքոնյանը մեղադրվում է ՊՊԾ գնդի տարածքի գրավման մեջ։

Դիտվել է՝