Փրկարարները վերսկսել են կորած երեխայի որոնողական աշխատանքները

36285_b

Հունիսի 13-ին, ժամը 09:50-ին Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Աղավնատուն, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում որոնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արմավիրի մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

«Կոնտինենտալ» ռեստորանային համալիրին հարակից տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 12:02-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 14 փրկարար ծառայող և վերոնշյալ համայնքների բնակիչները` համայնքապետերի գլխավորությամբ:

Փրկարարները բարձրախոսի միջոցով իրազեկել են բնակչությանը, մարդաշատ վայրերում փակցվել են երեխայի լուսանկարները, համայնքի ղեկավարների կողմից հովիվներին դիտարկումների համար բաժանվել են հեռադիտակներ:

Ժամը 21:20-ի սահմաններում վերսկսվել են որոնողական աշխատանքները, որոնց մասնակցում են 12 փրկարար Արմավիրի մարզի Արագած գյուղում ու հարակից դաշտերում և 9 փրկարար՝ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասում:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղի մոտակայքում Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակչի՝ Հ. Հ.-ի (ծնված  2004 թ.) որոնողական աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Մինչ ժամը 22:55-ը որոնողական աշխատանքներն իրականացվել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ, ՈՒջան համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. իրականացվում է շրջիկ հերթապահություն ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Աշտարակի բաժնի աշխատակիցների կողմից:

Որոնողական աշխատանքներն իրականացվել են նաև Արմավիրի մարզի Արագած, Այգեշատ, Դողս, Աղավնատուն, Ֆերիկ, Ծաղկունք, Գեղակերտ, Ծաղկալանջ, Հայթաղ, Արշալույս, Լեռնամերձ, Ամբերդ համայնքներում և մոտակա դաշտավայրերում:

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 փրկարար, ոստիկանության 8 աշխատակից, Արագածոտնի մարզի Ոսկեհատ գյուղի 5 բնակիչ, մոտ 60 կամավոր և Արմավիրի մարզի վերը նշված գյուղերից մոտ 20 բնակիչ:

***

Հունիսի 9-ին, ժամը 21:32-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Այնթապ գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը (Հ. Հ., ծնված 2004 թ.) ս.թ. հունիսի 8-ին դուրս է եկել տանից և չի վերադարձել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են որոնողական աշխատանքները. քաղաքացին չի գտնվել:

 

Դիտվել է՝