Փաշինյան-Պուտին. «Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն»

35272134_1523726131089322_4021355777343094784_n

Այսօր Մոսկվա ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընդունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, նախագահի օգնական Սերգեյ Ուշակովը, տնտեսական զարգացման նախարարը:

Հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության մեջ:

«Անցյալ տարի երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը աճել է 30%-ով։ Մեծ մասամբ դա տեղի է ունեցել հայկական գյուղատնտեսական մթերքի ռուսական շուկա մատակարարումների հաշվին», –ասել է ՌԴ նախագահը։

Ըստ նրա՝ դրական տնտեսական արդյունքի է բերում նաև այն, որ Հայաստանը միացել է ԵԱՏՄ-ին։  

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք առաջին անգամ հանդիպել էինք 1 ամիս առաջ, հատկանշական է, որ 2-րդ հանդիպումը տեղի ունեցավ ուղիղ 30 օր անց: Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները հատուկ նշանակություն ունեն, համոզված եմ, որ կշարունակեն առանձնահատուկ մնալ»:
35162106_1523726264422642_4526328130444460032_n

Դիտվել է՝